Կենտրոնը և «Մեր ապագան» կրթա-մշակութային հիմնադրամը կնքեցին համագործակցության համաձայնագիր։ Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները դրեցին ՌՀՄԱԿ տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին և հիմնադրամի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Կողմերը պայմանավորվեցին համագործակցել կենսագործունեության անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության բնակիչների կրթության և կրթության մակարդակի բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումների անցկացման ուղղությամբ:

Համաձայնագրի ստորագրման շրջանակներում ՌՀՄԱԿ մասնագետները Ծաղկաձոր և Հրազդան քաղաքներ տարան ՌԴ ԱԻՆ գրականություն և պարբերականներ, որոնք հետագայում կբաժանվեն դպրոցականների միջև։