ՌՀՄԱԿ-ը անցկացրեց դասընթացներ «Սահմանապահի պատանի ընկեր» Հասարակական-հայրենասիրական շարժման երեխաների համար:
12 Դեկտեմբերի 2024

Դեկտեմբերի 10-ին մեր Կենտրոն այցելեցին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությանը կից «Սահմանապահի պատանի ընկեր» Հասարակական-հայրենասիրական շարժման ավելի քան 30 երեխա:
ՌՀՄԱԿ-ը և «Սահմանապահի պատանի ընկեր» Հասարակական- հայրենասիրական շարժումն իրականացնում են Նախնական զբոսաշրջային պատրաստականության համատեղ ծրագիր դպրոցականների համար: Պարապմունքների ընթացքում ՌՀՄԱԿ-ի հրահանգիչները պատմեցին պարանների տեսակների մասին, որոնք օգտագործվում են փրկարարական գործում, ինչպես նաև երեխաներին սովորեցրեցին կապել մի քանի հիմնական հանգույցներ:
Մինչև 2024 թվականի վերջը, ինչպես նաև 2025 թվականի ողջ ընթացքում նախատեսվում են ամենշաբաթյա պարապմունքներ, այդ թվում՝ արշավներ Հայաստանի Հանրապետության լեռնային և անտառային տարածքներում։