Երևանի թիվ 21 դպրոցում Կենտրոնի հրահանգիչները անցկացրեցին «Անվտանգություն. Վնասվածքների դեպքում Առաջին օգնություն» դասընթացներ: Դասընթացների ընթացքում դպրոցականները տեղեկացան բնության մեջ և լեռներում անվտանգության տեխնիկայի և վարքագծի կանոններին:

Բացի այդ, աշակերտները ծանոթացան լեռնային տեղանքում կողմնորոշվելու կանոններին, ինչպես նաև վնասվածքների և ցրտահարության դեպքում առաջին բուժօգնություն ցուցաբերելու առանձնահատկություններին:

Մեր Կենտրոնը պարբերաբար բաց դասեր է անցկացնում տարբեր տարիքի դպրոցականների հետ և պլանավորում է ընդլայնել իր կրթական գործունեությունը Հայաստանի այլ մարզերում։