ՌՀՄԱԿ-ը անցկացրեց հրդեհաշիջման վարպետության դաս “Ռոսսոտրուդնիչեստվո” -ի համար

ՌՀՄԱԿ հրահանգիչները Երևանում գիտության և մշակույթի Ռուսական կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում, վարպետության դաս անցկացրին Ռուսական տան աշխատակիցների համար:
Անվտանգության կանոնների վերաբերյալ կարճ դասախոսությունից հետո շենքի միջացնքներում բաց թողնվեց անվտանգ արհեստական ծուխ , ինչը մասնակիցներին հնարավորություն տվեց իրականությանը առավել մոտ պայմաններում անցկացնել ուսումնական տարահանում:
Այնուհետև մասնագետները վերլուծեցին կենցաղային հրդեհների առաջացման հիմնական պատճառները և ցուցադրեցին կրակմարիչների օգտագործման կանոնները: Մասնակիցները հնարավորություն ունեցան անձամբ կիրառել սկզբնական հրդեհաշիջման միջոցները:
Նման գործնական վարպետության դասերն առանձնահատուկ արժեք ունեն, քանի որ դրանք հաստատությունների աշխատակիցների մոտ վստահություն են ձևավորում ոչ ստանդարտ իրավիճակներում հենց առաջին րոպեներին իրենց գործողությունների նկատմամբ: