Գյումրիում բացվեց ՌԴ ԱԻՆ 35-ամյակին նվիրված ցուցահանդես

ՌՀՄԱԿ-ը Գյումրիում Ռուսական տան հետ համագործակցության շրջանակներում, ներկայացրեց “Պատմություն հանուն կյանքի” լուսանկարչական ցուցահանդես, որը նվիրված է Ռուսաստանի ԱԻՆ կազմավորման 35-ամյակին:
Տասնյակ լուսանկարներում պատկերված են փրկարարական եզակի գործողություններ, ռուս փրկարարների հերոսական և անձնուրաց աշխատանքը, բնական աղետների հետևանքների վերացման, մարդկային կյանքեր փրկելու և արտերկրում մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում:
Լուսանկարչական ցուցահանդեսը լայն հանրությանը հնարավորություն է տալիս տեսնել փրկարարների հերոսության և պրոֆեսիոնալիզմի իրական օրինակներ, հասկանալ նրանց աշխատանքի կարևորությունը հասարակական անվտանգության համար և գնահատել Ռուսաստանի ներդրումը միջազգային մարդասիրական օգնության գործում։
Ցուցահանդես կարելի է այցելել մինչև դեկտեմբերի 19-ը։