ՌՀՄԱԿ-ը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աշխատակիցների համար անցկացրեց առաջին բուժօգնության դասընթաց
21 Հունվարի 2026

Մեր կենտրոնի մասնագիտական պատրաստականության հրահանգիչը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աշխատակիցների համար անցկացրեց առաջին բուժօգնության դասընթաց։ Ուսուցումը կազմակերպվել էր անձնակազմի գործողությունների պատրաստվածության մակարդակը արտակարգ և ոչ ստանդարտ իրավիճակներում բարձրացնելու շրջանակներում։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան առաջին օգնության հիմնական ալգորիթմներին, մշակվեցին սիրտ-թոքային վերակենդանացման, արյունահոսության դադարեցման, վնասվածքների և առողջական վիճակի հանկարծակի վատթարացման դեպքում տուժածներին օգնելու գործնական հմտություններ:
Նմանատիպ դասընթացների անցկացումը օգնում է աշխատակիցներին ձևավորել կայուն գործնական հմտություններ և բարելավել անվտանգության ընդհանուր մակարդակը իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում։