ՌՀՄԱԿ-ըև «Սահմանապահիպատանիընկերներ»-ըստորագրեցինհամագործակցությանմասինհամաձայնագիր

Մեր կենտրոնը կրթության և լուսավորության ոլորտի շրջանակներում համագործակցության մասին համաձայնագիր է կնքել ՀՀ-ում տեղակայված Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչության կից «Սահմանապահի պատանի ընկերներ» Հասարակական-հայրենասիրական շարժման հետ։
Այս համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է համատեղ միջոցառումներ անցկացնել անվտանգ կենսագործունեություն շրջանակներում։ Մասնավորապես՝ հոկտեմբերի 30-ին և 31-ին ՌՀՄԱԿ-ի աշխատակիցները դպրոցականների համար կազմակերպեցին շրջայց Կենտրոնի տարածքում, ինչպես նաև անցկացրին փրկարարների ուսուցման ժամանակ օգտագործվող սարքավորումների և գործիքների ցուցադրություն:
“Սահմանապահի պատանի ընկերներ”-ը գործնականում վարժվեցին մարել հրդեհը և ծանոթացան կրակի բաց աղբյուրները վերացնելու համար օգտագործվող հատուկ սարքավորումների հետ վարվելու կանոններին: