Հայ հրշեջները ավարտեցին վերապատրաստումը ՌՀՄԱԿ-ում

2024 թվականի նոյեմբերի 4-ից 8-ը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 10 մասնագետներ ՌՀՄԱԿ-ում անցան վերապատրաստման դասընթացներ «Հրդեհի դեպքում գազածխապաշտպանի աշխատանքի հիմունքները» թեմայով: Դասընթացի ընթացքում նրանք ծանոթացան հրդեհի ժամանակ որոնողական և փրկարարական ոլորտում առկա նորագույն մեթոդներին և տեխնոլոգիաներին:
Դասընթացը ներառում էր ոչ միայն տեսական, այլև գործնական մաս, որի ընթացքում ունկրդիրներն ուսումնասիրեցին հրդեհի և գազափոխանակման զարգացման գործընթացները, հրշեջի պարտականությունները հրդեհաշիջման առաջադրանքները կատարելիս, ծխապատ տարածքում կողմնորոշվելու, փոքր և մեծ տարածքների հետախուզության ալգորիթմներին, ինչպես նաև տուժածների տարահանման կանոններին ու մեթոդներին:
Ամփոփիչ որակավորումից հետո հրշեջները ստացան դասընթացը հաջողությամբ անցնելու մասին հավաստագրեր: