ՌՀՄԱԿ-ի տնօրենը հանդիպում ունեցավ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ
5 Սեպտեմբերի 2024

Սեպտեմբերի 4-ին Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինի հետ:
Զրույցի ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտում երկկողմ փոխգործակցության իրավիճակն ու հեռանկարները, ինչպես նաև Կենտրոնի գործունեության զարգացման ուղղությամբ հնարավոր քայլերը: