Սեպտեմբերի 3-ին Կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին և համատնօրեն Պավել Գյոզալյանը հանդիպում ունեցան ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման Պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնակատար, Արմինե Հայրապետյանի հետ:

Հանդիպման ընթացքում ՌՀՄԱԿ ղեկավարությունը ներկայացրեց Կենտրոնի և ունիվերսալ մարզահամալիրի հնարավորությունները, Իսկ տիկին Հայրապետյանն իր հերթին պատմեց Ակադեմիայի նյութատեխնիկական բազայի մասին:

Կողմերը քննարկել են նաև համագործակցության Համաձայնագրի ստորագրման հեռանկարներն և 2024–2025 թվականների փոխգործակցության ծրագրերը: Հանդիպման ավարտին Ալեքսեյ Բուտիրսկին Արմինե Հայրապետյանին հրավիրեց մոտ ժամանակներս այցելել ՌՀՄԱԿ։