Օգոստոսի 29-ին Կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին և համատնօրեն Պավել Գոզալյանը արտագնա ստուգում են իրականացրել, պարզելու համար թե ինչ վիճակում են գտնվում ՌՀՄԱԿ կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի “Սևան” ջրափրկարարական թիվ 30 ջոկատին տրամադրված մոտորանավակները, ջրասուզական հանդերձանքները և մասնագիտացված “Գազել” ավտոմեքենան։

Ստուգման արդյունքներով զննման ներկայացված բոլոր սարքավորումները, լողամիջոցները և ավտոտրանսպորտը գտնվել են աշխատանքային վիճակում և պատրաստ են օպերատիվ արձագանքելու Սևանա լճի ջրային տարածքում տեղի ունեցած արտակարգ իրավիճակներին:

Բացի այդ, ՌՀՄԱԿ-ի ղեկավարությունն իրականացրել է “Կորվետ 500 Ա Fish” մոտորանավակի զննում, որը Կենտրոնի կողմից հանձնվել է ջրասուզակային ծառայության հենակետային Կենտրոնին, Սևանա լճի ջրային տարածքում շուրջօրյա հերթապահություն իրականացնելու և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների րականացնելու համար։