ՌՀՄԱԿ-ում անցկացվեց բաց դռների օր
6 Սեպտեմբերի 2024

Ավանդույթի համաձայն սեպտեմբերի սկզբին Կենտրոնը կազմակերպեց բաց դռների օր Հայաստանի դպրոցների աշակերտների համար։ Սեպտեմբերի 5-ին ՌՀՄԱԿ այցելեցին Երևանի Ստեփան Լիսիցյանի անվան թիվ 34 դպրոցի իններորդ դասարանի աշակերտները: Մեր աշխատակիցները երեխաների համար կազմակերպեցին շրջայց կենտրոնի տարածքում, ինչպես նաև ցուցադրեցին փրկարարների ուսուցման ժամանակ կիրառվող սարքավորումները և գործիքները:
Դպրոցականները գործնականում օգտագործելով կրակմարիչ մարեցին բաց կրակը, իրենց ուժերը փորձեցին ժայռամագլցման պատի վրա, ինչպես նաև շենքի բարձ հարկից ալպինիստական սարքավորումների միջոցով իջան գետին։ Բացի այդ, երեխաները ծանոթացան անօդաչու թռչող սարքերի հնարավորություններին և փորձեցին իրենց ուժերը կառավարելով թռիչքը համակարգչային կրկնօրինակողի միջոցով: