Կենտրոնում անցկացվեց վերապատրաստում փրկարարական աշխատանքների իրականացումը ՃՏՊ-ների ժամանակ թեմայով

2024 թվականի սեպտեմբերի 5-ին ՌՀՄԱԿ բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի մարզահարթակում ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան անցկացրեց դասընթաց «Փրկարարական աշխատանքների իրականացումը ՃՏՊ հետևանքների վերացման ժամանակ» թեմայով։
Օգտագործելով Կենտրոնի տրամադրած վարժասարքերը, որոնք նմանակում էին ավտոմեքենաների ճակատային բախում, ինչպես նաև բախում արգելապատնեշին և փլուզում ավտոմեքենայի վրա, փրկարարները մշակեցին վթարված տրանսպորտային միջոցներից հիդրավլիկ գործիքի կիրառմամբ տուժածներին դուրս բերելու և նրանց որակյալ առաջին օգնություն ցուցաբերելու գործողություններ:
Կենտրոնը համագործակցության է հրավիրում այն կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են իրենց մասնագետների պրոֆեսիոնալ պատրաստվածությամբ, որը ուղղված է ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում անվտանգության մակարդակի բարձրացմանը: