Մեր Կենտրոնը և Հայաստանի լեռնագնացության և լեռնային տուրիզմի ֆեդերացիան կնքեցին համաձայնագիր մասնագետների պատրաստման և որակավորման բարձրացման ոլորտում համագործակցության մասին ։ Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել ՌՀՄԱԿ տնօրեն Յուրի Պոլիշչուկը և Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը:

Համաձայնագրի համագործակցության շրջանակներում ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է դասընթացների, սեմինարների, գիտա-գործնական կոնֆերանսների և աշխատանքային հանդիպումների անցկացում, ինչպես նաև փորձի փոխանակում արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման հարցերում:

Նշենք նաև, որ ապրիլի 15-19-ը Ֆեդերացիայի հինգ անդամներ հաջողությամբ անցան «ԱԹՍ-ների թռիչքների կառավարման հիմունքները․ Սկզբնական փուլ» դասընթացները, որի ընթացքում նրանք յուրացրեցին անօդաչու թռչող սարքերի կառավարման բազային հմտությունները: