Ապրիլի 15-ից 19-ը մեր Կենտրոնի հրահանգիչները անցկացրեցին դասընթացներ՝ «ԱԹՍ-ների թռիչքների կառավարման հիմունքները․ սկզբնական մակարդակ» թեմայով: Դասընթացին մասնակցում էին Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության ծառայողները և լեռնագնացության Ֆեդերացիայի և լեռնային տուրիզմի մասնագետները։

Ծրագրի տեսական մասի ընթացքում ունկնդիրները ծանոթացան անվտանգության տեխնիկային և այն խնդիրներին, որոնք հնարավոր է լուծել անօդաչու թռչող սարքերի միջոցով, ինչպես նաև դրանց տեխնիկական կառուցվածքին, ծրագրային ապահովմանը և կառավարման սկզբունքներին:

Ծրագրի գործնական մասի շրջանակներում նրանք յուրացրեցին և կատարելագործեցին ԱԹՍ-ների կառավարման իրենց հմտությունները ՝ կատարելով տարբեր բարդության ուսումնա-մարզական թռիչքներ:

Ծրագիրն ավարտվեց տեսական և գործնական ստուգարքներով, որոնց արդյունքներով ունկնդիրները ստացան Կենտրոնի հավաստագրերը դասընթացը հաջողությամբ ավարտելու վերաբերյալ: