ՌՀՄԱԿ-ի աշխատակիցներն մեկնեցին արտագնա մարզումների, որի նպատակն էր   բարդ ռելիեֆով տեղանքում անօդաչու թռչող սարքերի կառավարման հմտությունները կատարելագործումը տուժածներին որոնելու ժամանակ, ինչպես նաև փոխհամագործակցությունը շարժական կառավարման կետի և որոնողական թիմի միջև։

Շարժական կառավարման կետի աշխատանքների կազմակերպման ընթացքում կենտրոնի մասնագետները մեծ ուշադրություն  դարձրին 4G ազդանշանի ուժեղացուցիչ ալեհավաքի և արբանյակային կապի համակարգի միջոցով կայուն կապ և ինտերնետ կապի հաստատման աշխատանքներին:

Բացի այդ, մեծ աշխատանք կատարվեց դժվարամատչելի լեռնային տեղանքում կողմնորոշվելու և ամենագնաց մեքենաների միջոցով անանցանելի ճանապարհների հաղթահարման ուղղությամբ։