Լրացավ մեր Կենտրոնի 8 տարին !

2015 թվականի մայիսի 19-ին կազմավորվեց Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման Կենտրոնը։
Կենտրոնի կազմավորումը զգալիորեն ազդել է փրկարարական և մարդասիրական արձագանքման ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման վրա, ինչը հիանալի օրինակ է այն բանի, թե ինչպես կարող են երկրները համագործակցել իրենց քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։
Այս տարիների ընթացքում մենք համագործակցություն ենք հաստատել բազմաթիվ կազմակերպությունների և հաստատությունների հետ, ինչը մեզ թույլ է տվել վերապատրաստել շատ բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ փրկարարական գործի տարբեր ոլորտներում: Մեզ հետ համագործակցում են Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության առաջատար բուհերը, Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությունը և մասնագիտացված ուսումնական կենտրոնները։ Հպարտությամբ նշում ենք, որ մեր շրջանավարտները հաջողությամբ աշխատում են տարածաշրջանում և կյանքեր փրկում:
Մեր գլխավոր ձեռքբերումներից մեկն է նաև տարածաշրջանի երկրներում արտակարգ իրավիճակների ժամանակ արձագանքումը , որը ուղղորդված է տուժած բնակչության աջակցությանը: Մենք մեր գործընկերների հետ միասին փորձում ենք անել ամեն հնարավորը մարդկանց տառապանքները մեղմելու համար։
Մենք ուշադիր հետևում ենք նաև փրկարարական ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների և նորարարությունների ի հայտ գալուն: Մեր կենտրոնը փորձերի և մշակումների հարթակ է, որը օգնում է ավելի արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներում!
Կենտրոնի զարգացումը շարունակվում է նաև այսօր ։ Մեր կատարած աշխատանքը ստանում է արժանի գնահատական: Դա մեզ լցնում է հպարտության զգացումով, ավելի մեծ ուժ է տալիս և ոգևորում հասնել նոր բարձունքների: