Մայիսի 19-ին տեղի ունեցավ բաց դռների օր, նվիրված մեր Կենտրոնի ծննդյան օրվան։

Մեզ համար նշանակալի այս օրը բազմաթիվ հյուրերի թվում էին Կենտրոնի վարչական խորհրդի հայկական կողմի անդամները, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ղեկավարությունը, Հայկական Կարմիր Խաչի Ընկերության մեր գործընկերները, Գետարգել և Բալահովիտ բնակավայրի վարչական ղեկավարները, մամուլի ներկայացուցիչներ, ինչպես նաև Գետարգել բնակավայրի հիմնական դպրոցի բարձր դասարանցիները:

Միջոցառումը ուրախ էր և ուսուցողական: Լուսանկարները լավագույնս կարող են փոխանցել տոնական իրադարձության մթնոլորտը: