Վերապատրաստման դասընթաց «Աշխատանքներ բարձրության վրա՝ ճոպանների օգտագործմամբ»
17 Մայիսի 2023

Մայիսի 10-ից մայիսի 20-ը կենտրոնի ուսումնական բազայում վերապատրաստում են անցնում Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության մասնագետները «ճոպանային համակարգի օգտագործմամբ բարձրության վրա աշխատանքների կատարման տեխնիկան և անվտանգության մեթոդները» որակավորման բարձրացման ծրագրով։
Դասընթացները վարում են Ուֆայի «Պրոֆսերվիս » ռուսական ուսումնական կենտրոնի դասավանդողները, որոնց աշխատանքնային հիմնական ուղղվածությունն է արդյունաբերական լեռնագնացության մասնագետների ուսուցումը և կրթությունը, ում գործունեությունը կապված է բարձրության վրա կատարվող աշխատանքների հետ:
Կուրսանտները վերապատրաստվում են տարածության մեջ անվտանգ տեղաշարժվելու, փրկարարական և տարահանման միջոցառումների աշխատանքներում: