Մայիսի 17-ին մեկնարկել է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության մասնագետների ուսուցանումը «Ջրասուզակների վերապատրաստում» որակավորման բարձրացման լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրով։

Դասընթացները վարում են ՌԴ ԱԻՆ Սանկ-Պետերբուգի համալսարանի Պետական հակահրդեհային ծառայության դասախոսները, Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության թիվ 30 հատուկ ջրասուզա-փրկարարական ջոկատի տեղակայման վայրում՝ Սևանա լճում։