Կինոլոգիական հաշվարկների պատրաստում- ընդլայնված դասընթացներ
5 Մայիսի 2023

Մայիսի 2-ին սկսվեց Հայաստանի ՆԳՆ կինոլոգ- մասնագետների պատրաստումը «Տեխնածին փլվածքներում տուժածների և զոհվածների մարմինների որոնման կինոլոգիական հաշվարկների պատրաստում» ծրագրով։ Ծրագիրը կինոլոգների պատրաստման դասընթացի շարունակությունն է, որը անցած աշնանը մեր կենտրոնի հենքի վրա անցկացրեցին Համառուսաստանյան «ՌՈՍՈՅՈՒԶՍՊԱՍ» հասարակական կազմակերպության Ստավրոպոլի մարզային մասնաճյուղի հրահանգիչները:
Դասընթացը կտևի մեկ ամիս և կներառի ծառայողական շների վարժեցման բազմաթիվ ասպեկտներ՝ ուղղված անհրաժեշտ վարքագծային արձագանքների մշակմանը, որը անհրաժեշտ է փլուզված շենքերում և շինություններում մարդկանց արդյունավետ որոնման համար: Ուսումնական ծրագիրը ներառում է մեծ քանակությամբ դասախոսություններ և ինտենսիվ գործնական պարապմունքներ: