Ապրիլի 27-ին մեր Կենտրոնի օպերատիվ խումբը Ստեփանավան քաղաքի շրջանում մասնակցեց Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության գերատեսչական վարժանքներին։ Վարժանքների ընթացքում իրականացվեցին հետախուզման, կանխատեսման, հրդեհաշիճման ուժերի և միջոցների համակարգման աշխատանքներ անտառներում և բնության հատուկ պահպանման տարածքներում։

ՌՀՄԱԿ-ի մասնագետներին հատկացված էր դերակատարում ունենալ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ բարդ ռելիեֆի պայմաններում կատարելու հրդեհների օջախների հետախուզություն։ Դրանից բացի անօդաչու սարքերից ստացված պատկերը հեռարձակվում էր արտակարգ իրավիճակների վերացման օպերատիվ շտաբի շարժական կապի կայան։

Միջոցառման տեսչական վերահսկողությունը իրականացնում էր ներքին գործերի փոխնախարար, փրկարար ծառայության տնօրեն Կամո Կոլյայի Ցուցուլյանը։

Մեր թիմի աշխատանքը բարձր գնահատվեց ղեկավարության և մյուս մասնակիցների կողմից։