ՌՀՄԱԿ-ը Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությանը անհատույց նվիրաբերեց 4 հատ R.A.L. X4F մակնիշի անօդաչու թռչող սարք իր լրացուցիչ սարքավորումներով, ինչպես նաև 4 հրշեջ մոտոպոմպ։

Փոխանցված ԱԹՍ-ն իրենց գերազանց են դրսևորել որոնողա-փրկարարական աշխատանքների կատարման ժամանակ։ Ի թիվս այլ խնդիրների, դրանք կարող են օգտագործվել թե ձեռքի և թե ավտոմատ ռեժիմներում բարդ տեսակի աշխատանքներ կատարելու համար՝ ներառյալ օրթոֆոտոպլանների պատրաստումը, քարտեզագրումը և տեղանկարահանումը, որոնք անհրաժեշտ են փրկարարներին լայնածավալ աղետների ժամանակ տեղանքն ուսումնասիրելու համար ինչպես օրինակ՝ ջրհեղեղներ, սողանքներ, երկրաշարժեր և այլն:

ՌՀՄԱԿ հրահանգիչները հայ փրկարարներին անօդաչու թռչող սարքերի աշխատանքը թե բազային թե կատարելագործված մակարդակներում ուսուցանելու համար որպես հիմնական սարքավորումներ բազմիցս օգտագործել են R.A.L. X4F-ները։

Անօդաչու թռչող սարքերի կիրառումը, ինչպես նաև մասնագիտացված սարքավորումների օգտագործումը կբարձրացնեն արձագանքման մակարդակը և կընդլայնեն փրկարարական գործողությունների ընթացքում հնարավոր առաջադրանքների կատարման շրջանակը: