Հայաստանում “Ռոսսոտրուդնիչեստվո” ներկայացուցչությանը կից գործող “Լեռնային ակումբի” մասնակիցների մարզումները անցան մեր կենտրոնի բազմաֆունկցիոնալ վարժական համալիրում։

Դասընթացների ընթացքում սկսնակ ալպինիստները ծանոթացան պարանների տարբեր տեսակների հետ, որոնք օգտագործվում են լեռներում և բարձրահարկ օբյեկտներում աշխատանքների ժամանակ, սովորեցին կազմակերպել ապահովությունը, ինչպես նաև պարապեցին իջնել, օգտագործելով ամենապարզ սարքավորումները:

Գործնական պարապմունքները, ՌՀՄԱԿ հրահանգիչների տեսական պատրաստության հետ մեկտեղ, որոնք անցկացնում են “Լեռնային ակումբի” աշխատակիցները, ամառային ակտիվ սեզոնին նախապատրաստվելու և Հայաստանի ամենաբարձր կետը ՝ Արագած լեռը (4090 մ) բարձրանալու անբաժանելի մասն են կազմում: