Մեր կենտրոնի մասնագետները պարբերաբար կատարելագործում են սեփական հմտությունները Հայաստանի տարածքում օպերատիվ ուսումնական ելքերի ընթացքում։

Այդպիսի օրերից մեկում մենք մեծ աշխատանք կատարեցինք անօդաչու թռչող սարքերի միջոցով նկարահանելով բարդ տեղանքի ջերմային պատկերը, ստացված տվյալները թույլ կտան արագ տեղեկատվություն ստանալ հրդեհների օջախների վերաբերյալ և կանխատեսել դրանց տարածման ուղղությունը։ Հետագայում այս տվյալները կարող են օգտագործվել վերլուծական աշխատանքների համար հասանելի աշխարհագրական տեղեկատվական համակարգերում:

Բացի այդ, ստուգաչափվել և փորձարկվել է 4G ազդանշանի ուժեղացուցիչ ալեհավաքը, որը արտակարգ իրավիճակի վերացման ժամանակ շարժական կառավարման կետ կազմակերպելիս ապահովում է վատ ծածկույթ ունեցող ինտերնետ տարածքներում բջջային կապի ազդանշանի անխափան սփռում ։

Մենք վստահ ենք, որ նոր տեխնոլոգիաների ներդրումը գոյություն ունեցող աշխատանքային գործընթացներում կբարձրացնի օբյեկտիվ տվյալների վրա հիմնված որոշումների ընդունման արագությունը, ինչն անհրաժեշտ է անվտանգության օպերատիվ ապահովման համար և միշտ պատրաստ ենք համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր հետաքրքրված են դրանով: