Մեր կենտրոնը շարունակում է համագործակցությունը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Պետական ինստիտուտի հետ: Երեկ տեղի ունեցավ հերթական համաձայնագրի ստորագրումը ինստիտուտի հետ, ըստ որի ուսանողները մեր ժամանակակից ուսումնամարզական համալիրում անցնելու են փրկարարական գործի պրակտիկա և ուսուցում: Առաջիկայում նախատեսվում են գործնական պարապմունքներ 65 ուսանողների հետ:

Մենք ջանում ենք զարգացնել մեր կրթական գործունեությունը և բարձրացնել բնակչության գիտելիքները անվտանգության ոլորտում: Հրավիրում ենք բոլորին այս ուղղությամբ համագործակցելու համար։