Մեր կենտրոնի հրահանգիչները փետրվարի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ Աբովյան քաղաքում անցկացրեցին “ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքների վերացում” թեմայով արտագնա դասընթաց։

Պարապմունքների ընթացքում փրկարարներին ցուցադրվեց ժամանակակից վթարա-փրկարարական գործիքներ, վթարների վերացման ժամանակ վթարա-փրկարարական աշխատանքների իրականացման տեխնոլոգիաներ, ճանապարհատրանսպորտային պատահարների տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու հերթականությունը:

Հատուկ ուշադրություն է դարձվեց ճանապարհից դուրս եկած և զառիթափ լանջերից ու ժայռերից կախված վթարների վերացմանը, որտեղ տուժածներին փրկելու համար անհրաժեշտ է կիրառել լեռնագնացային սարքավորումներ, Այս տեսակի ՃՏՊ-ները համարվում է ամենադժվարներից մեկը և փրկարարներից պահանջվում է մեծ փորձ և հմտություններ: Այս գիտելիքները շատ արդիական են քանի որ Հայաստանում շատ են լեռնային տեղանքով անցնող ճանապարհներ։