ՌՀՄԱԿ աշխատակիցները անցան որակավորման բարձրացման դասընթացներ
14 Օգոստոսի 2025

Մեր Կենտրոնի 4 աշխատակիցներ անցան վերապատրաստման բարձրացման դասընթացներ փոքրածավալ նավակների շահագործման իրավունքի համար և ստացան համապատասխան վկայականներ:
Նման տեսակի նավակներ շահագործելու իրավունք ստանալը կարևոր քայլ է ՌՀՄԱԿ-ի կողմից արտակարգ իրավիճակներում արձագանքելու և ջրում մարդկանց անվտանգությունը ապահովելու արդյունավետությունը բարձրացնելու գործում։
Կենտրոնում առկա հիդրոցիկլերը և նավակները թույլ են տալիս օպերատիվ ձևով հասնել ԱԻ վայր, տարահանել տուժածներին և ցուցաբերել առաջին օգնություն, ինչպես նաև տեղ հասցնել փրկարարական սարքավորումներ: