ՌՀՄԱԿ մասնագետները գործուղման են մեկնել Շիրակի և Լոռու մարզեր ՝ ստուգելու Կենտրոնի կողմից ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային վարչություններին տրված տեխնիկան, սարքավորումները և վթարա-փրկարարական հանդերձանքները։

Տեսչական աշխատանքների ընթացքում ստուգվել է ԳԱԶ և ԿԱՄԱԶ ավտոմեքենաների հենքի վրա թողարկված վթարա-փրկարարական և հրշեջ ավտոմեքենաների, էլեկտրաէներգիայի ինքնավար մատակարարման և լուսավորության սարքերի, տուժածների տարահանման սարքավորումների, ինչպես նաև հրդեհաշիջման միջոցների տեխնիկական վիճակը:

Բացի այդ, Կենտրոնի տեսուչները ստուգել են Շիրակի և Լոռու մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատներին հանձնված գույքի շահագործման վարման և հաշվառման փաստաթղթերը: