ՌՀՄԱԿ-ի տնօրինությունը հաստատել է որակավորման բարձրացման նոր ծրագիրը, “Բնական և տեխնածին փլուզումների դեպքում մեծածավալ (գաբարինտներին չհամապատասխանող) բեռների տեղափոխում” անվանմամբ, որը մշակվել է Կենտրոնի հրահանգիչների կողմից արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքների պաշտպանության ոլորտում արտակարգ իրավիճակների ծառայությունների մասնագետներ պատրաստելու համար:

Ծրագիրը բաղկացած է երկու մասից՝ տեսական և գործնական, որի շրջանակներում ունկնդիրները կծանոթանան մասնագիտական վթարա-փրկարարական գործիքների, տարբեր բարձրացնող սարքերի և հարմարանքների, կռունկային սարքավորումների, ինչպես նաև ձեռքի տակ եղած միջոցներով և լեռնագնացության սարքավորումներով մեծածավալ (գաբարինտներին չհամապատասխանող) բեռների տեղափոխման սկզբունքներին, պահպանելով անվտանգության անհրաժեշտ կանոնները:

Նախօրոք ծրագրի իրականացման համար, ՌՀՄԱԿ-ի բազմաֆունկցիոնալ ուսումնական համալիրում Կենտրոնի մասնագետները պատրաստել և ներդրել են հատուկ մասնագիտական մարզա-ուսումնական հարթակ:

Մեր Կենտրոնը հրավիրում է կազմակերպությունների Հայաստանից և այլ երկրներից, ովքեր հետաքրքրված են արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման ոլորտում իրենց մասնագետների մասնագիտական վերապատրաստմամբ։