Անվտանգությունը լեռներում երեխաների համար
3 Նոյեմբերի 2023

Նոյեմբերի 1-ին մեր Կենտրոնը “Մոսկվայի Տուն” մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի հետ համատեղ Ծաղկաձորի արվեստի պատանեկան դպրոցի սաների համար անցկացրեց «Անվտանգությունը և վարքի կանոնները լեռներում» սեմինար:
Կենտրոնի մասնագետը դպրոցականներին պատմեց, թե ինչ հանդերձանք պետք է իրենց հետ վերցնել լեռնային քայլարշավի ժամանակ, ինչպես իրենց պահել էքստրեմալ իրավիճակներում և ինչպես հայտնել փրկարարներին իրենց գտնվելու վայրի մասին, եթե այնուամենայնիվ մոլորվեն են: Երեխաներին նաև շատ հետաքրքրեց ՌՀՄԱԿ-ի նոր, ժամանակակից համալիրում հրշեջների և փրկարարների վերապատրաստման հնարավորությունները։