Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը հոկտեմբերի 20-ին և 21-ին մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղի տարածքից բռնի տեղահանվածներին։

Տաք քնատեղեր կազմակերպելու համար Սևանի, Գավառի և Մասիսի համայնքապետարաններին են հանձնվել ծածկոցներ և մահճակալներ:

Ընդամենը երկու օրվա ընթացքում առաքվել է ավելի քան 2,5 տոննա մարդասիրական բեռ։