Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության աշխատակիցներին և վետերաններին մասնագիտական տոնի՝ Հայաստանի Հանրապետության Փրկարարի օրվա կապակցությամբ։

Փրկարարի աշխատանքը պահանջում է բարձր մասնագիտական պատրաստվածություն, տոկունություն, պատասխանատվություն և պատրաստակամություն, գործելու ամենաբարդ ու արտակարգ պայմաններում։ Ամեն օր փրկարարներն օգնության են հասնում մարդկանց, վերացնում են արտակարգ իրավիճակների հետևանքները և զգալի ավանդ ներդնում բնակչության անվտանգության ապահովման գործում։ Նրանց ծառայությունը, դա պատասխանատվություն է հիմնված պրոֆեսիոնալիզմի, արիության և իրենց գործին նվիրվածության վրա։

ՌԱՀՄԱԿ-ը բարձր է գնահատում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հետ բազմամյա համագործակցությունը և համատեղ աշխատանքը, ուղղված մասնագետների պատրաստման համակարգի զարգացմանը, արտակարգ իրավիճակներին արձագանքման կատարելագործմանը և փրկարարական ստորաբաժանումների մասնագիտական ներուժի ամրապնդմանը։ Բոլոր փրկարարներին մաղթում ենք քաջ առողջություն, բարօրություն և հաջողություններ ծառայության մեջ։