Արդյունաբերական գոտիների և ՎԷՀ (վառելիքաէներգետիկ համալիրի) օբյեկտների անվտանգություն. ՌՀՄԱԿ-ում անցկացվում է ավագ սպաների վերապատրաստման դասընթաց
8 Հուլիսի 2026

Այս օրերին մեր Կենտրոնում անցկացվում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ավագ սպայական կազմի որակավորման բարձրացման դասընթաց: Ծրագիրը նվիրված է արդյունաբերական վթարների վերացմանը և վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներում հրդեհաշիջման աշխատանքների իրականացմանը: Ուսուցման ընթացքում մանրամասն քննարկվում են օպերատիվ շտաբների ծավալման և թիկունքի լոգիստիկայի կազմակերպման հարցերը: Մասնակիցները գործնական հմտությունները մշակում են մոդելավորվող գործարար խաղերի ձևաչափով։