Անցնող տարին ՌՀՄԱԿ-ի զարգացման և մասնագիտական աճի համար կարևոր փուլ էր: Կենտրոնը նշեց իր հիմնադրման 10-ամյակը, անցկացնելով լայնածավալ միջոցառումներ, որոնք ներառում էին գիտա-գործնական կոնֆերանսներ և միջազգային վարժանքներ, աշխարհի տարբեր երկրների պրոֆիլային մասնագետների մասնակցությամբ:

Տարվա ընթացքում մշակվել և ներենդրվել նոր ուսումնական ծրագրեր, նվիրված լանդշաֆտային հրդեհների արձագանքման և գազա-փրկարարական ծառայության աշխատանքներին: Վերապատրաստման դասընթացներին մասնակցել են ավելի քան 1900 մարդ, այդ թվում՝ 24 փրկարար ՔՊՄԿ մասնակից երկրներից, ինչը հաստատել է կենտրոնի գործունեության պահանջվածությունը և գործնական նշանակությունը:

Հետագայում ՌՀՄԱԿ-ը նախատեսում է ընդլայնել ուսումնական ծրագրերի ընդգրկումը, ավելացնել դասընթացների մասնակիցների թիվը, զարգացնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև շարունակել մարդասիրական արձագանքման ոլորտում ՀՀ ՆԳՆ-ն հետ սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև ուշադրություն դարձնել փրկարարի մասնագիտության հանրայնացմանը:

Սիրելի ընկերներ և գործընկերներ, ՌՀՄԱԿ ղեկավարությունը և անձնակազմը շնորհավորում են ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում ենք քաջ առողջություն, հաջողություններ, ուրախություն և բարեկեցություն: