ՌՀՄԱԿ հրահանգիչները Երևանի գիտության և մշակույթի Ռուսական կենտրոնի հետ համագործակցության զարգացման շրջանակներում, անցկացրին բաց դաս Մեծամոր քաղաքի թիվ 2 վարժարանի սաների համար։

Անվտանգության կանոնների վերաբերյալ կարճ դասախոսությունից հետո դպրոցի միջանցքներում բաց թողնվեց անվտանգ արհեստական ծուխ և իրականացվեց ուսումնական տարհանում: Այնուհետև երեխաներին պատմեցին կենցաղային հրդեհների առաջացման պատճառների մասին և սովորեցրեցին, թե ինչպես օգտագործեն կրակմարիչները։

Սովորողները ծանոթացան նաև անօդաչու թռչող սարքերի աշխատանքին, իմացան, թե ինչպես են փրկարարներն դրանք կիրառում իրենց աշխատանքումներում: Բացի այդ, դպրոցի շենքի առաջին հարկում ներկայացվեց ՌԴ ԱԻՆ 35-ամյակին նվիրված ֆոտոցուցահանդես, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց աշակերտների շրջանում: