ՌՀՄԱԿ-ի թիմն անցկացրեց երկօրյա ուսումնա-մարզական վարժանքներ Սևանա լճում, որի ընթացքում մշակվեցին մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին արտակարգ իրավիճակների արձագանքման ժամանակ Կենտրոնի բաժինների միջև փոխգործակցության, ինչպես նաև փոքրածավալ նավակների օգտագործմամբ ջրում օպերատիվ աշխատանքների իրականացմանը:

Ցերեկային և գիշերային ժամերին անցկացված վարժանքների ընթացքում օգտագործվել են նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք ջերմային տեսախցիկների, լուսավորության սարքավորումների և լազերային հեռաչափերի օգտագործմամբ փնտրել են տուժածին, որոշել են նրա կոորդինատները և փոխանցել են այդ տվյալները փրկարարներին։

Զեկույցը և հիդրոցիկլի միջոցով տուժածին իրական ժամանակում փրկելու վարժանքի մարզումների ցուցադրությունը ներկայացվեց ԱՊՀ մասնակից երկրների ՃԻԿԿ արտակարգ գերատեսչությունների ամենշաբաթյա սելեկտորային խորհրդակցության ժամանակ: