ՌՀՄԱԿ հանձնաժողովը Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում ստուգեց է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումներին փոխանցված հատուկ տեխնիկայի և սարքավորումների պահպանման և շահագործման պայմանները։

Ստուգման արդյունքում մեր մասնագետները եկան այն եզրակացության, որ փոխանցված բոլոր սարքավորումները, այդ թվում գեներատորները, ռադիոկայանները, լուսային աշտարակները, տարբեր վթարա-փրկարարական գործիքները, ինչպես նաև մեքենաներն ու մոտորանավակները օգտագործվում են ըստ նշանակության և սպասարկվում են ժամանակին:

Փրկարարական ջոկատներում էլ իրենց հերթին նշել են, որ իրենց աշխատանքներում մշտապես կիրառում են ռուսական տեխնիկա և հանդերձանք և ընդգծել են դրանց արդյունավետությունը: