ՌՀՄԱԿ-ը Լոռու մարզի փրկարարներին հանձնեց սարքավորումներ
22 Հուլիսի 2025

Հայաստանի Ներքին գործերի նախարարության հարցմունքով մեր Կենտրոնը Լոռու մարզի փրկարարական վարչության Գուգարի հրշեջ-փրկարարական ջոկատին փոխանցեց հիդրավլիկ գործիքների հավաքածու։
Այս սարքավորումն առաջին հերթին օգտագործվում է՝ վթարա-փրկարարական աշխատանքների ժամանակ փլատակներից տուժածներին հանելու, փլատակների քանդված կառուցվածքատարրերը տեղափոխելու, փլուզումներում անցումներ բացեու, ինչպես նաև մետաղական կոնստրուկցիաներ դեֆորմացնելու կամ ուղղելոււ համար:
Փոխանցված գործիքները կօգնեն ընդլայնել փրկարարների կողմից կատարվող հնարավոր խնդիրների շրջանակը, ինչպես նաև բարձրացնել փրկարարական գործողությունների արդյունավետությունը։