ՌՀՄԱԿ հրահանգիչները, Երևանի Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի հետ համագործակցության զարգացման շրջանակներում, անցկացրին բաց դաս Ծաղկաձորի մանկական ճամբարում հանգստացող երեխաների համար:

Բաց դասը կազմված էր երեք հիմնական մասից։ Սկզբում երեխաները ծանոթացան հրդեհային անվտանգության կանոններին և կենցաղային հրդեհների ծագման հիմնական պատճառներին, այնուհետև իմացան թե ինչու չի կարելի ջրով մարել թավայում այրվող ձեթը և ինչպես ճիշտ օգտագործել կրակմարիչը։

Այնուհետև երեխաները գնացին հանպատրաստից պարաններով պատրաստված հատված, որտեղ նրանք սահեցին մինի զիփլայնով և կատարեցին թիմային համակարգման վարժություններ, տեղափոխելով իրենց ընկերներին տարածության մեջ։ Ծրագրի վերջում կայացավ երեխաները ծանոթությունը անօդաչու թռչող սարքերի հետ և ԱԹՍ-ների կառավարումը համակարգչային նմանակող ծրագրով։