Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և Երևանում Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի համագործակցության շրջանակներում ՌՀՄԱԿ մասնագետները ռուսաց լեզվի դասընթացների ունկնդիրների և Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի բնակիչների հետ անցկացրեցին կենցաղային հրդեհի մարման և արտակարգ իրավիճակներին արձագանքելու ժամանակ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ վարպետության դաս:

Միջոցառմանը մասնակցեցին տարբեր տարիքային խմբերի ավելի քան երկու հարյուր մարդ ։ Հանդիսատեսը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց և իրեն գործուն մասնակցությունը ունեցավ վարպետության դասին: Ամենաակտիվ մասնակիցների համար մեր Կենտրոնը պատրաստել էր հուշանվերներ:

Բացի այդ, փրկարարական գործի և կենսագործունեության անվտանգության հիմունքները մասսայականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության լրացուցիչ կրթության տեղական կենտրոնի գրադարանին մեր կողմից փոխանցվեցին “ԱԻՆ Մեդիա” պարբերականների արդիական համարներ: