ՌՀՄԱԿ- անցկացրեց տեխնիկայի և սարքավորումների ստուգումներ

Կենտրոնի հանձնաժողովն ՀՀ ՆԳՆ Արագածոտնի և Լոռու մարզերի Փրկարար ծառայության ստորաբաժանումներում անցկացրեց հատկացված հատուկ տեխնիկայի և սարքավորումների շահագործման և պահպանման պայմանների ստուգումներ:
Ստուգումները ցույց է տվեցին, որ տեխնիկան, այդ թվում վթարա-փրկարարական գործիքները, էլեկտրակայանները, գեներատորները, հատուկ նշանակության մեքենաները, հրշեջների աշխատանքների համար նախատեսված սարքավորումները, ռադիոկայանները օգտագործվում են ըստ նշանակության և սպասարկվում են ժամանակին:
Հայ փրկարարները նշեցին հատկացված սարքավորումների բարձր արդյունավետությունը 2024 թվականի մայիսին Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղի, ինչպես նաև անցյած շաբաթ Ապարան քաղաքին պատուհասած փոթորկի հետևանքների վերացման գործում:
ՌՀՄԱԿ-ը իր աշխատանքային գործունեության ընթացքում Հայաստանի ՆԳՆ ՓԾ է փոխանցել է ավելի քան 1200 միավոր տարբեր սարքավորումներ և տեխնիկա, այդ թվում՝ ծանր և միջին դասի ավտոմեքենաներ, կապի և կենսաապահովման սարքավորումներ: 2025 թվականին հայ փրկարարները իրենց աշխատանքներում օգտագործել են ռուսական սարքավորումներ ավելի քան 1500 անգամ: