ՀՀ ՆԳՆ փրկարարները վերապատրաստվեցին աշխատանքներ փլատակներում ծրագրով

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատակիցները մեր Կենտրոնում անցան վերապատրաստում «Վթարա-փրկարարական աշխատանքների կազմակերպումը փլուզված շենքերում և շինություններում» ծրագրով։
Տեսական մասի ընթացքում 12 փրկարարներ ծանոթացան քաղաքային պայմաններում որոնման և փրկարարական աշխատանքներում INSARAG-ի մեթոդաբանության հիմնական հիմունքներին, ուսումնասիրեցին փլատակների կառուցվածքներն ու դասակարգումը, ինչպես նաև տարբեր բնույթի վնասվածքների դեպքում առաջին օգնության ալգորիթմներին:
Դասընթացի գործնական մասը ներառում էր հիդրավլիկ և օդաճնշման գործիքների հետ աշխատանք, ինչպես նաև առաջադրանքներ՝ տուժածներին ապաշրջափակելու, երկաթբետոնե կառույցներում բացվածքներ անելու և նեղ տարածության պայմաններում խոչընդոտների հաղթահարմանը:
Ձեռք բերված գիտելիքներն ու գործնական հմտությունները հայ փրկարարներին հնարավորություն կտան տեխնածին փլատակների պայմաններում առավել արդյունավետ իրականացնել որոնողական աշխատանքները: