ՌՀՄԱԿ աշխատակիցները Երևանում մասնակցեցի ն Հաղթանակի Օրվա տոնակատարությանը

Այսօր ՝ 2025 թվականի մայիսի 9-ին, Երևանում անցկացվեցին տոնական միջոցառումներ, նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի օրվան, որտեղ իրենց մասնակցությունը ունեցան մեր Կենտրոնի ղեկավարությունը և աշխատակիցները:
Առավոտյան ծաղիկներ դրվեցին Հաղթանակ զբոսայգում գտնվող «Մայր Հայաստան» հուշարձանի պատվանդանին, ապա Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ տարբեր երկրներից ժամանած պատվիրակությունները շարժվեցին դեպի «Թոխմախ» հուշահամալիր, որտեղ ամփոփված են Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների և սպաների ավելի քան 500 գերեզմաններ։
Ավելի ուշ ՌՀՄԱԿ տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին Երևանում մասնակցեց Անմահ Գունդ երթին, որից հետո Կենտրոնի պատվիրակությունը այցելեց Հայաստանում ՌԴ Դեսպանատուն, մասնակցելու պաշտոնական ընդունելությանը։
ՌՀՄԱԿ տնօրինությունը և աշխատակիցները շնորհավորում են ձեզ Մեծ Հաղթանակի Տոնի առթիվ։