Կենտրոնը և “Հարավկովկասյան երկաթուղի” ընկերությունը կնքեցին համագործակցության և հարաբերությունների զարգացման համաձայնագիր։ Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները դրեցին ՌՀՄԱԿ տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին, համատնօրեն Պավել Գյոզալյանը և ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը:

ՌՀՄԱԿ-ը և ՀԿԵ-ն պայմանավորվեցին համատեղ աշխատանքների մասին` ստեղծելու համար մարդասիրական արձագանքման արդյունավետ համակարգ, արտակարգ իրավիճակների մասնագետների ներգրավմամբ, ինչպես նաև համատեղ փրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքներ իրականացնելու համար:

Բացի այդ, նախատեսվում է զարգացնել համագործակցությունը կրթության, փորձի փոխանակման, ինչպես նաև ուսուցողական և հետազոտական ծրագրերի մեթոդների անցկացման ոլորտում։