2024 թվականի մայիսի 9-ին Կենտրոնի տարածքում անցկացվեց “Հիշատակի հերթափոխ” միջոցառումը, որը կազմակերպել էր Հայաստանի ռադիոսպորտի ֆեդերացիան՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-րդ տարեդարձին:

Տոնական միջոցառումների մեկնարկից առաջ հայտարարվեց լռության րոպե, որից հետո Ֆեդերացիայի անդամները Հաղթանակի Օրվա առթիվ եթեր ուղարկեցին շնորհավորանքներ և նմանատիպ շնորհավորանքներ ստացան այլ երկրների ռադիոսիրողների կողմից:

Հաղթանակի Օրվա տոնակատարությանը մասնակցեցին Երևանի թիվ 21 դպրոցի աշակերտները: ՌՀՄԱԿ -ի աշխատակիցները նրանց համար կազմակերպեցին շրջայց կենտրոնի տարածքում, որից հետո դպրոցականները լեռնագնացության սարքավորումների օգտագործմամբ մասնակցեցին “Անցում գետի վրայով” գործնական պարապմունքին, , ինչպես նաև իրենց ուժերը փորձարկեցին ժայռային ռելիեֆի սիմուլյատորի վրա “Երիտասարդ ժայռամագլցող” վարժությունում: