Կենտրոնն ընդլայնում է իր ուսումնական բազայի հնարավորությունները
7 Մայիսի 2024

ՌՀՄԱԿ-ը շարունակական աշխատանքներ է տանում իր ուսումնա-նյութական բազայի կատարելագործման ուղղությամբ, որն անհրաժեշտ է արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրեր իրականացման համար:
Անցյալ շաբաթ Կենտրոնի ունիվերսալ մարզահամալիրի (ՈՒՄՀ) կազմում ներդրվեց լրացուցիչ ուսումնական հարթակ ՝ “ՃՏՊ-ների հետևանքների վերացում” ուղղությամբ ուսուցանելու համար և նախապատրաստվեց Կենտրոնի “Տեխնածին և բնական փլատակների պայմաններում ոչ ստանդարտ չափի բեռների տեղափոխում” նոր ուսումնական ծրագրի համար նախատեցված հարթակ։
Բացի այդ ՈՒՄՀ -ում նախապատրաստվել է օդով լիցքավորված բալոնների սպասարկման մասնագիտացված հարթակ, որն անհրաժեշտ է գազածխային պաշտպանության օղակների պարապմունքների համար։