ՌՀՄԱԿ-ը ընդունեց հանրապետական գազածխապաշտպանի մրցույթի մասնակիցներին

Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների միջև Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ուսումնական բազայում անցկացվեցին հանրապետական մրցումներ «Գազապաշպանի լավագույն հավաքական օղակ կոչման համար:
Մրցաշարին մասնակցում էին 12 թիմ, որոնք ներկայացնում են հանրապետության բոլոր մարզերը, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ի թիմը: Նման ձևաչափով մրցումներ վերջին տարիների ընթացքում անցկացվեցին առաջին անգամ։
Մասնակիցները ցուցադրեցին իրենց հմտությունները հնարավորինս մոտեցված իրական արտակարգ իրավիճակների պայմաններում, աշխատելով սահմանափակ տեսանելիության և բարձր վտանգավորության պայմաններում։
Մրցումային ծրագիրը ներառում էր երեք փուլ՝ հրդեհի օջախի մարում և տուժածի տարհանում, զրոյական տեսանելիության պայմաններում անցում փակ տարածությունում և առաջին օգնության ցուցաբերում:
Մրցումների արդյունքում առաջին տեղը գրավեց Երևանի կայազորի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրեցին Արմավիրի մարզի ծառայողները և երրորդ տեղում էր Կոտայքի մարզային թիմը:
Մրցութի ընթացքին ներկա էին ներքին գործերի նախարարի տեղակալ — Փրկարար ծառայության տնօրեն, ՌՀՄԱԿ Վարչության համանախագահ Արամ Ղազարյանը, ինչպես նաև նրա տեղակալներ՝ Տիգրան Պետրոսյանը և Արսեն Մկրտչյանը, ովքեր հաղթողներին հանձնեցին հուշագավաթներ։
Նման մրցումների անցկացումն նպաստում է փրկարարների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը, ինչպես նաև գործողությունների մշակմանը և ստորաբաժանումների միջև փոխգործակցության ամրապնդմանը բարդ պայմաններում: