ՀՀ ՆԳՆ փրկարարներն ավարտեցին «Ջրային տարածքներում որոնողա-փրկարարական գործողությունների կազմակերպումը և առանձնահատկությունները» թեմայով դասընթացը: Դասընթացի շրջանակներում մասնակիցները մշակեցին, ջրային տարածություններում որոնողա-փրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ գործողություններ, ներառյալ նաև աշխատանքներ արագահոս և բարդ ռելիեֆ ունեցող լեռնային գետերում: Հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության հարցերին, ինչպիսիք են՝ աշխատանք պարաններով և տուժածի տարահանում անցումով։

Դասընթացը ներառում էր նաև անօդաչու թռչող սարքերի օպերատորների վերապատրաստում: Փրկարարները մշակեցին գործողություններ, որոնք ուղղված էին ԱԹՍ-ներով տեղանքի դժվարամատչելի հատվածների ու ջրային տարածքների հետախուզման, տուժածների որոնման և նրանց գտնվելու վայրի կոորդինատները շտաբ փոխանցելու համար միտված գործողություններին։

Այսպիսի վերապատրաստումները փրկարարներին թույլ են տալիս կատարելագործել իրենց գործնական հմտությունները բարդ պայմաններում աշխատնքների ժամանակ, ինչպես նաև որոնողա-փրկարարական աշխատանքների ընթացքում մշակել փոխգործակցություն տարբեր ստորաբաժանումների միջև: