Հայ սակրավորները անցնում են վերապատրաստում ՌՀՄԱԿ-ում

ՌՀՄԱԿ-ում շարունակվում է «Մարդասիրական ականազերծման մասնագետների պատրաստում» ծրագիրը, որին մասնակցում են Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության ծառայողները: Դասընթացը վարում են Ռուսաստանի ԱԻՆ ՀՊԾ Սանկտ Պետերբուրգի համալսարանի դասախոսները:
Ծրագրի տեսական մասի ընթացքում փրկարարներն ուսումնասիրում են տարբեր տեսակների ռազմամթերքներ և ինքնաշեն պայթուցիկ սարքեր, ականազերծման հիմունքները, պայթեցման աշխատանքների անվտանգության կանոնները, ինչպես նաև աշխատանքների կազմակերպման ու կատարման կարգը:
Վերապատրաստման գործնական մասը անցնում է ինչպես ՌՀՄԱԿ բազայում, այնպես էլ վարժահրապարակում, օգտագործելով ուսումնական ռազմամթերքներ: Դրանից բացի ՌՀՄԱԿ մասնագետները կատարել են ԱԹՍ-ով թռիչքներ, ջերմապատկերային տեսախցիկների միջոցով ռազմամթերքի հայտնաբերման հնարավորությունները վերլուծելու, ինչպես նաև մարդասիրական ականազերծման առաջադրանքների կատարման ժամանակ ԱԹՍ-ի կիրառման ներուժը գնահատելու համար։